-
10.01.2020|
00:24
Առաջին նախագահին մի քրֆեք, որովհետև առաջինները դառնում են վերջին, չնայած ինքը դա էլ չդարձավ։ Ինքը ոչ մի բան չդարձավ։ Նա մնաց որպես առաջին։ Դեբյուտանտ էր էդ մարդը։ Դեբյուտն էլ ձախողվեց։ ՈՒ՞մ հետ չի լինում։ Ներենք երևի։
-
20.12.2019|
00:29
Այսօրվա նիկոլականին եթե երկու-երեք տարի տարի առաջ ասեին՝ Նիկոլը Հայաստանի ղեկավար է դառնալու, կծիծաղեր և մոտավորապես այսպես կասեր՝ «Էդ խեղկատակ լարախաղացն է պակաս։ Նա ամենահետին գյուղում գյուղապետ էլ չի դառնա»...
-
13.12.2019|
00:05
Իսկ Փաշինյանը գիտի՞, թե ով է խնդիր դրել, որ ստեղծվի հանրահայտ Jingle Bells-ը:
Լրիվ Քաջ Նազարի ոճի մեջ է՝ թագավորական հրամանքս է, որ արևը դուրս գա արևելքից ու մայր մտնի արևմուտքում...
-
06.12.2019|
00:18
Տիկին Հակոբյան-Փաշինյան, Շուշին մուղամ-սեգյահ լսելու ժամանցի վայր չէ, Շուշին ազատագրված հայոց Երուսաղեմն Է… Իջևան քաղաքից մի երեսուն-քառասուն կմ որ անցնեք, Ղազախն է։ Ա՛յ, այնտեղ Մեհրիբանի հետ և թեյ կխմեք, և մուղամ կվայելեք։
-
29.11.2019|
02:25
Այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ։ Հիմա էլ գիտենք, թե ով, որտեղ և ինչպես է կատարում ռեժիմի ղեկավարից եկած ուղիղ հրահանգները։ Գիտենք և միշտ հիշելու ենք։
-
22.11.2019|
00:12
Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
-
15.11.2019|
01:13
Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել և սեռափոխվել ցանկացողները դիմեն ՀՀ կառավարության շենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Դուք անմիջապես կհայտնվեք վարչապետի բարձր հովանու ներքո և կստանաք 20 միլիոն դրամ՝ մնացած ողջ կյանքում երջանիկ լինելու համար:
Կե՜ցցե Նիկոլը:
-
08.11.2019|
00:27
Մարդու կրթվածության առաջին աստիճանը մայրենի լեզվին տիրապետելն է։ Հայոց լեզուն այսօր բոլոր բուհերում պետք է լինի ամենապարտադիրը, իսկ հայոց լեզվի ուսուցիչը՝ ամենակարևոր մարդը։ Լեզուն է որոշում ազգի գոյությունը, կեցությունը, իմաստը:
-
01.11.2019|
00:44
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի շուրջ՝ զրոյից սկսելու վերաբերյալ ոչ այլ ինչ են, եթե ոչ վերադարձ այն շրջանին, երբ Արցախը Ադրբեջանի կազմում էր:
-
25.10.2019|
00:38
Ես կարող եմ մի հարցի պատասխան տալ. եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել:
դիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am